ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,642 • ETH: $2,518 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,642 • ETH: $2,518 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրել է․

«Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը:

2019-ի փոփոխություններով օրենքում պաշտոնապես ամրագրվեցին «ինտերնետ տոտալիզատոր»-ների ստատուսը և կարգավորումները։

Նույն փոփոխություններով կազմակերպիչներին թույլատրվեց զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի ծրագրային ապահովմամբ և շահումի գործակիցների կառավարմամբ։

Այս փոփոխությամբ պետությունը փաստացի ոչ թե սահմանափակեց օնլայն կազինոները, այլ դրանք ամբողջությամբ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵՑ ու տեխնոլոգիական զարգացման հնարավորություն տվեց։

Արդյունքում խաղադրույքը ավելի արագ, հասանելի ու պրոֆեսիոնալ կազմակերպվող համակարգ դարձավ, ինչը բնականորեն մեծացնում է մարդկանց ներգրավվածությունն ու խաղադրույքների ծավալը։ Իսկ 2022–2024 թթ․ փոփոխություններով ներդրվեցին հատուկ խաղային հաշիվներ, բանկային քարտերով նույնականացում և ամբողջությամբ անկանխիկ խաղադրույքների համակարգ՝ թափանցիկության հիմնավորմամբ։

(հոդված 5.2, փոփոխություններ՝ ՀՕ-139-Ն, ՀՕ-312-Ն, ՀՕ-133-Ն)

Արդյունքում խաղադրույքը դարձավ ամբողջությամբ օնլայն, բանկային համակարգին ինտեգրված և հեռախոսից մի քանի սեղմումով հասանելի։

Այսինքն՝ երբ «բարեփոխումների» արդյունքում վերանում են տեխնիկական խոչընդոտները և խաղադրույքը դառնում է առավել արագ ու հասանելի ԲՈԼՈՐԻՆ։

Իսկ ինչի՞ դիմաց դա արվեց:

(Մեկ ուղերձով խնդրեց տամ անունը, տվեցի , 2 րդ ուղերձով նեղացավ որ տվեցի անունը, հիմա չգիտեմ ոնց դիմեմ որ չնեղանա, խնդրում եմ գրեք մեկնաբանությունում)»:

Աղբյուրը՝ 24news.am