ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,260 • ETH: $2,514 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,260 • ETH: $2,514 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Իրանական խոցված հրթիռի բեկորներ՝ Երուսաղեմի Հին քաղաքում՝ հայկական վանքի հարևանությամբ

Համացանցում տարածվում է իրանական խոցված հրթիռի բեկորների լուսանկարը. դրանք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում են: Ավելի վաղ լրատվականները հայտնում էին, որ այսօր խոշոր հրթիռային բեկորներ են ընկել Երուսաղեմի մի քանի սրբազան վայրերի մոտ, ինչը մտահոգություններ է առաջացրել, որ Իրանը կարող է  թիրախավորել քաղաքը: The Telegraph-ը մասնավորապես նշել էր՝ Երուսաղեմի Հին քաղաքում հրթիռի մեծ կտոր է ընկել Սուրբ Գերեզմանի եկեղեցու կողքի նեղ նրբանցքում, որը կառուցվել է այն վայրում, որտեղ, ինչպես համարվում է, խաչվել է Քրիստոսը։ Ոստիկանությունը նաև շրջափակել է Ալ-Աքսա մզկիթի՝ իսլամի երրորդ սրբազան վայրի մի փոքր հատվածը՝ տարածքում փոքր բեկորների հայտնվելուց հետո։ Բեկորներ են ընկել նաև քաղաքի արևմուտքում՝ Քնեսեթի մոտ, Բենյամին Նեթանյահուի գրասենյակի մոտ, իսկ հրթիռի հետևի մասը խոցել է Սիլվանում՝ Արևելյան Երուսաղեմի պաղեստինցիներով բնակեցված տարածքում մի տան տանիքը։ Հայտնի չէ, թե արդյոք հրթիռներն ուղղված էին անմիջապես քաղաքի վրա՞, թե՞ թռիչքի ժամանակ խափանվել է մեկ այլ թիրախի ճանապարհին։ Այնուամենայնիվ, արդեն նկատվել են մի քանի համազարկեր, որոնք, ըստ երևույթին, ուղղված էին Իսրայելի մայրաքաղաքին։ Նախկինում ենթադրվում էր, որ Թեհրանը չի հարձակվի Երուսաղեմի վրա՝ իսլամական սրբավայրերը վնասելու ռիսկի պատճառով: Սակայն այսօր լուրեր են շրջանառվում, որ կառավարությունը քաղաքում տեղակայում է շարժական ռմբապաստարաններ։ Այս ոչ մեծ, վերգետնյա բետոնե ապաստարանները սովորաբար հանդիպում են Գազայի մոտակայքում և Իսրայելի հյուսիսում։

Աղբյուրը՝  yerkir.am