ԲՈՐՍԱ
USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,817 • ETH: $2,329 • BRENT: $83.12 • USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,817 • ETH: $2,329 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան ՂուկասյանԳուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններիցԻնչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձըՍուտը տարածելու մեջ իրենք անգամ չեն խորշում օգտագործել պետության կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը. Նարեկ Կարապետյան«Դուք հալ ունե՞ք դիմանալու Ռուսաստանի պատասխանին». Հրանտ Բագրատյանը՝ Հայաստանի վրա ԵՄ համայնքի գագաթնաժողովի հնարավոր հետևանքների մասինՀՀ արժանապատիվ քաղաքացու մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն ՄելիքյանՈւկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը Հաղթանակի օրվա առթիվՄիքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան ՂուկասյանԳուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններիցԻնչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձըՍուտը տարածելու մեջ իրենք անգամ չեն խորշում օգտագործել պետության կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը. Նարեկ Կարապետյան«Դուք հալ ունե՞ք դիմանալու Ռուսաստանի պատասխանին». Հրանտ Բագրատյանը՝ Հայաստանի վրա ԵՄ համայնքի գագաթնաժողովի հնարավոր հետևանքների մասինՀՀ արժանապատիվ քաղաքացու մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն ՄելիքյանՈւկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը Հաղթանակի օրվա առթիվՄիքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».

Վերջին շրջանում կրկին մեծ թափ է հավաքել խարդախության այն ձևը, երբ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցների անունից տարբեր հարթակներում (WhatsApp, Viber, Telegram ու և այլն) բացված կեղծ օգտահաշիվների միջոցով փորձ է արվում քաղաքացիներին տարբեր պատրվակներով ուղղորդել տրամադրել անձնական կամ բանկային տվյալներ կամ կատարել դրամական փոխանցումներ։

Հիշե՛ք՝ նման հաղորդագրությունները և կապի փորձերը իրական չեն և ուղղված են խաբեության միջոցով շահույթ ստանալուն։ Խարդախները արհեստականորեն ստեղծում են վախի և շտապողականության իրավիճակ՝ փորձելով ազդել ձեր որոշումների վրա և ստիպել գործել առանց մտածելու։ Կարևոր է, որ որևէ պարագայում չկատարեք շտապ գործողություններ, որոնք ուղղված են կապ հաստատողին Ձեր վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրելուն։

Նման դեպքերում անմիջապես դադարեցրեք հեռախոսազրույցը և կապ հաստատեք տվյալ գերատեսչության կամ կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով՝ ստուգելու ստացված զանգի իսկությունը։

Պետք է նաև հիշել, որ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցները քաղաքացիների հետ չեն հաղորդակցվում օտար լեզվով։ Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Կիբեռոստիկանության թեժ գծին՝ 011-525252՝ ստուգելու կասկածելի դեպքերը և ստանալու անհրաժեշտ քայլերի ուղեցույց։ Զգոն եղե՛ք․ խարդախության կանխումը սկսվում է ձեր զգուշավորությունից։

Աղբյուրը՝ aravot.am