ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,935 • ETH: $2,089 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,935 • ETH: $2,089 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Կուկուրուզ են ուտում…, կառավարիչը չի տիրապետում իրավիճակին, փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Սյունիք կատարած աշխատանքային այցելության ընթացքում հանդիպում են ունեցել Ագարակ (Մեղրի) համայնքի բնակիչների հետ, այս մասին հայտնում են կուսակցությունից։

«Կուսակցության անդամներն այստեղ ջերմ ընդունելության են արժանացել։
Աջակիցների հետ հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերից», – մասնավորապես փոխանցում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

«Մենք պետք է որոշենք, թե ինչ ապագա ենք ուզում մեր երկրում ունենալ։ Մենք ուզում ենք ունենալ ապահո՞վ երկիր, թե՞ ուզում ենք մի դուռ բացել մեզ համար, որը հետագայում կբերի էլ ավելի մեծ գլխացավանքներ։

Մենք ուզում ենք մեր երկրում ունենալ հավասարակշիռ, լուրջ ղեկավար, թե՞ ունենալ մարդ, ով ամեն օր մի նոր «հետաքրքիր» նյութով համաշխարհային մամուլին մեզ վրա չեմ ուզում ասել ծիծաղելու, բայց զարմանալու առիթ է տալիս։

Տեսեք՝ ի՞նչ են անում մեր հարևանները։ Թուրքերը զարգացնում են իրենց նավատորմը, տեխնիկան են զարգացնում, ճանապարհ են բացում դեպի Չինաստան։ Ադրբեջանցիները ի՞նչ են անում․ կապվում են Թուրքիայի հետ, ճանապարհ են ուզում, զարգացնում են իրենց տնտեսությունը, ռազմական ուժն են զարգացնում, Կասպից ծովով նավահանգիստներ են կառուցում։ Ի՞նչ ենք անում մենք․․․ Մենք կուկուրուզ ենք ուտում… Ի՞նչ ենք անում այս լուրջ աշխարհի փոփոխությունների ֆոնին»,- համակիրների հետ հանդիպմանը ասել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը մտել քաղաքականություն։

«Գիտեք, որ հնարավորություններ ունի, բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի այս ամենից հեռու մնա, նայելու, թե իր երկրում ինչ է կատարվում։ Պատկերացրեք, որ հեռու էինք մնում, երբ պայմանագիր էինք կնքում, որից հետո բացում էին Հայաստանի դռները ադրբեջանցիների առաջ, որովհետև Ադրբեջանի ղեկավարն ամեն անգամ այդ հարցն է բարձրացնում․․․ Դեռ բարձրացնում է։ Պատկերացրեք հեռու ենք, երբ որ մեր տնտեսությունից ոչ մի բան չի մնում, միայն պետական պարտքն է ավելանում։

Պատկերացնու՞մ եք, մեր պետական պարտքը ութ տարվա ընթացքում մի քանի անգամ կրկնապատիկ ավելացել է, ավելի շատ է ավելացել, քան վերջին 28 տարվա ընթացքում։ Սա ցույց է տալիս մի հետաքրքիր օրինաչափություն․ կառավարիչը չի տիրապետում իրավիճակին, կառավարչի փոփոխություն է պետք»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը և եզրափակել, որ Ուժեղ Հայաստանի քաղաքացին չի՛ լինելու աղքատ երկրի քաղաքացի։