ԲՈՐՍԱ
USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,845 • ETH: $2,323 • BRENT: $83.12 • USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,845 • ETH: $2,323 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան ՂուկասյանՀայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան Ղուկասյան

Լրագրողը քննիչի կամ հետաքննիչի որակավորում չունի, որպեսզի իր հրապարակման համար ներկայացված փաստաթղթի օրինականությունը ստուգի

Մարտի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Դատարանի վճիռը երեկ տեղադրվեց դատական տեղեկատվական համակարգում։

Դատարանից հայցվորը խնդրել էր պատասխանող Արտյոմ Ղուկասյանին պարտավորեցնել հերքել hայցվոր Սարիկ Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. եւ 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում նրա կողմից կատարված արտահայտություններում զրպարտություն համարվող փաստացի տվյալները, մասնավորապես, որ Սարիկ Մինասյանի ՀՀԿ անդամ հանդիսանալու, վերջինիս կողմից ՀՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու վերաբերյալ, որոնք ըստ հայցվորի չէին համապատասխանում իրականությանը եւ զրպարտում են Սարիկ Մինասյանին։ Մինասյանը պնդում էր, որ «երբեւէ չի հանդիսացել ՀՀԿ անդամ, հրապարակված դիմումը եւ անձնական թերթիկը չեն համապատասխանում իրականությանը եւ չեն ներկայացվել Սարիկ Մինասյանի կողմից»։ Դատարանի 03.09.2025թ. որոշումներով սույն քաղաքացիական գործով նշանակվել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության Փորձագիտական Կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության փորձագետներին, իսկ փորձաքննություն նշանակված լինելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կասեցվեց՝ մինչեւ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության ստանալը: 21.11.2025թ. թիվ 1464250101 եզրակացությունը դատարանում ստացվեց 26.11.2025թ.-ին գհաստատվել էր, որ ստորագրությունը Մինասյանինն է։ Մեր լրատվամիջոցը գրավոր դիրքորոշումն էր ուղարկել դատարան, հայտնել, որ՝ «լրատվամիջոցը չի բավարարվել ասվածով, խնդրել է հիմնավորել խոսքը՝ չմոռանալով որոշակի անձնական տվյալների սահմանափակման մասին: Երկու փաստաթղթերում էլ՝ անձնական թերթիկում ու անդամագրվելու մասին դիմումում, իրենց կողմից «փակվել» են նրա անձնական տվյալները՝ տան հասցեն, հեռախոսահամարը, նաեւ անձնագրի համարը: Լրագրողը քննիչի կամ հետաքննիչի որակավորում չունի, որպեսզի իր հրապարակման համար ներկայացված փաստաթղթի օրինականությունը ստուգի, մանավանդ այնպիսի մեկից, ով տվյալ կառույցի պատասխանատուներից մեկն է եղել: Վիճարկվող հոդվածներում կան հավասարապես ՏԻՄ ընտրարշավի դուրս եկած երկու կողմերի՝ Սարիկ Մինասյանի եւ Արտյոմ Ղուկասյանի, ասածները, հայտարարությունները: Լրատվամիջոցը կողմերի համար եղել է իրենց տեսակետներն արտահայտելու հարթակ»:

Սարիկ Մինասյանից՝ հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության, կբռնագանձվի 130.000 ՀՀ դրամ, որպես դատաձեռագրաբանական փորձաքննության կատարման ծախս, նաեւ՝ պատասխանող Ղուկասյանի փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

Աղբյուրը՝ aravot.am