ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Մահացել է Կլաուդիա Կարդինալեն…

Մահացել է իտալացի հռչակավոր դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն (իսկական անունը՝ Կլոդ Ժոզեֆինա Ռոզ Կարդինալե), հաղորդում է ANSA-ն։

Նրա մենեջեր Լորան Սամրին Corriere della Sera-ին ասել է, որ 87-ամյա Կարդինալեն մահացել է «իր երեխաների շրջապատում» Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին։

Նշենք, որ Կարդինալեն մասնակցել է այնպիսի կինոնկարների ստեղծմանը, ինչպիսին են Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կեսը (8 1/2, 1963), Լուկիանո Վիսկոնտիի «Հովազը» (Il Gattopardo, 1963), Սերջո Լեոնեի «Մի անգամ վայրի արեւմուտքում» (C’era una volta il West, 1968), «Մայրիկ» (1991) ֆիլմերը:

Բայց Կլաուդիա Կարդինալեն արժանացել է հայ հանդիսատեսի առանձնահատուկ հարգանքին ու սիրուն՝ ֆրանսիահայ ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան)  «Մայրիկ» ֆիլմում մարմնավորելով ընտանիքի մոր անմոռանալի կերպարը: Այդ ֆիլմում՝ ցեղասպանությունից մազապուրծ և Ֆրանսիայում ապաստանած հայկական ընտանիքի հոր կերպարն էլ մարմնավորել էր եգիպտացի սիրված դերասան Օմար Շարիֆը:
«Մայրիկն» առանձնահատուկ է նաև այն տեսանկյունից, որ Կարդինալեն ու Շարիֆն, այլազգի լինելով, այնքան խորն են զգացել ու վերապրել իրենց ներկայացրած կերպարները, որ հենց հայ հանդիսատեսը նրանց որպես հարազատ ու յուրային է ընկալել: Թերևս ավելորդ է ասել, որ ֆիլմի ցուցադրությունից հետո թուրքերը փորձել են հետապնդել Կարդինալեին: 
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: