ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Միասնության թևեր»-ի ծրագրով դպրոցները չեն փակվելու, հատկապես սահմանամերձ համայնքներում կրթական համակարգը զարգացվելու է և ամրապնդվելու

«Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա՝ լրացուցիչ 1 տարի նախատեսելով բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար»,- այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ներկայացնելով կուսակցության կրթական ոլորտի առաջարկները։

Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա՝ լրացուցիչ 1 տարի նախատեսելով բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ներկայացնելով կուսակցության կրթական ոլորտի առաջարկները։ Արման Թաթոյանը նշել է, որ «Միասնության թևեր»-ի ծրագրով դպրոցները չեն փակվելու, հատկապես սահմանամերձ համայնքներում կրթական համակարգը զարգացվելու է և ամրապնդվելու։

Նա առաջարկել է նաև դպրոցների կառավարումը փոխանցել համայնքներին, ինչպես նաև ապահովել, որ ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ չզրկվի աշխատանքից։ Կրթական ծրագրով նախատեսվում են նաև հատուկ աջակցության մեխանիզմներ գյուղական համայնքների ուսուցիչների համար՝ մինչև 0 տոկոսանոց վարկեր, մեկնարկային ֆինանսավորում, ինչպես նաև երկարաժամկետ աշխատանքի դեպքում բնակարանի, հողամասի կամ միանվագ աջակցության տրամադրում։

«Արդարությունը գալիս է, որպեսզի երիտասարդի հաջողությունը կախված լինի գիտելիքից և աշխատասիրությունից», – նշել է Արման Թաթոյանը՝ քաղաքացիներին կոչ անելով հունիսի 7-ին քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին։