![]()
Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Նոան» 2:0 հաշվով հաղթեց «Վանին»: Հանդիպման ընթացքում գործող չեմպիոնը մեծ առավելություն ուներ և 27 հարված կատարեց, իսկ չարենցավանցիները՝ 2:
Առաջին խաղակեսում Գոնսալու Սիլվան գլխի հարվածով առաջ մղեց տանտերերին, իսկ երկրորդ խաղակեսում հեռու տարածությունից կատարած հարվածով գեղեցիկ գոլ խփեց Տակուտո Օշիման:
Սանդրո Պերկովիչի թիմը վաստակեց 41 միավոր, շրջանցեց «Փյունիկին» (41) և այժմ ընդամենը 1 միավորով է հետ առաջատարներ «Ալաշկերտից» (42), «Արարատ-Արմենիայից» (42) և «Ուրարտուից» (42):
«Վանը» 25 միավորով վեցերորդ տեղում է:
Աղբյուրը՝ sportmedia.am






