ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,270 • ETH: $2,512 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,270 • ETH: $2,512 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Պետությունը չի կարող գործել սպառնալիքների տրամաբանությամբ. Մհեր Մելքոնյան

Нет описания фото.

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Հայաստանի Հանրապետության համար ծանրագույն հետևանքներ ունեցած քաղաքական շրջափուլի գլխավոր պատասխանատու` Նիկոլ Փաշինյանը, վերջին օրերին կրկին հանդես է գալիս վտանգավոր, կեղծ և անընդունելի հռետորաբանությամբ՝ փորձելով ազդել հանրային գիտակցության վրա վախի և ապատեղեկատվության միջոցով։ Այն հայտարարությունը, թե «եթե հունիսի 7-ին գործող իշխանությունը չընտրվի՝ պատերազմ է լինելու», չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքական գնահատական։ Սա հստակ ուղերձ է՝ ուղղված հասարակությանը, որի հիմքում ընկած է վախի գործոնը՝ որպես քաղաքական ազդեցության միջոց։
Պատերազմի սպառնալիքը ընտրական գործընթացի հետ կապելը նաև քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ է։ Փոխարենը՝ հաշվետու լինելու սեփական քաղաքական ձախողված մորոշումների, դրանց ծանր հետևանքների և պետական կառավարման արդյունավետության համար, հասարակությանը ներկայացվում է մի կեղծ տրամաբանություն, որի համաձայն ապագա ռիսկերը կախված են ոչ թե իշխանության վարած քաղաքականությունից, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունից։
Այս մոտեցումը արմատապես հակասում է պետական կառավարման սկզբունքներին։ Իշխանությունը չի կարող պատասխանատվությունը փոխանցել ժողովրդին՝ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Ընդհակառակը՝ այն պարտավոր է կրել այդ պատասխանատվությունը՝ անկախ քաղաքական զարգացումներից։
«Կամ գործող իշխանություն, կամ պատերազմ» բանաձևը ոչ միայն մանիպուլյատիվ է, այլև հակաժողովրդավարական իր էությամբ։ Այն սահմանափակում է քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը՝ ստեղծելով վախի մթնոլորտ և ազդելով ընտրական վարքագծի վրա։
Ժողովրդավարությունը չի կարող գործել վախի պայմաններում։ Ազատ ընտրությունը ենթադրում է գիտակցված որոշում՝ հիմնված ծրագրերի, արժեքների և արդյունքների գնահատման վրա, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշման։ Երբ այս սկզբունքները խախտվում են, վտանգի տակ է դրվում ոչ միայն ընտրական գործընթացը, այլև պետության ինստիտուցիոնալ հիմքերը։
Պետք է հստակ արձանագրել․ պատերազմները չեն սկսվում ընտրությունների արդյունքներից։ Դրանք հետևանք են տարիներով կուտակված ռազմաքաղաքական սխալների, դիվանագիտական ձախողումների և պետական կառավարման թերությունների։ Երբ այս ամենի պատասխանատուն փորձում է ապագա վտանգները կապել ժողովրդի ընտրության հետ, դա ոչ միայն մանիպուլյացիա է, այլև պատասխանատվությունից խուսափելու փորձ։
Երբ իշխանությունը սկսում է խոսել պատերազմի լեզվով՝ սեփական վերարտադրությունն ապահովելու համար, դա արդեն վկայում է քաղաքական և բարոյական լեգիտիմության լուրջ ճգնաժամի մասին։
Պետությունը չի կարող գործել սպառնալիքների տրամաբանությամբ։
Ժողովուրդը չի կարող դառնալ քաղաքական հաշվարկների գործիք։
Եթե իշխանությունը սեփական վերարտադրության միակ երաշխիքը տեսնում է պատերազմի վտանգի մեջ, ապա դա արդեն խոսում է ոչ թե պետականության ամրության, այլ դրա խոցելիության մասին։ Հայաստանի Հանրապետության ապագան չի կարող կառուցվել վախի և շանտաժի վրա։ Այն պետք է հիմնվի պատասխանատվության, հաշվետվողականության և ազգային շահի անշեղ առաջնահերթության վրա։
Պատերազմը չափազանց լուրջ է, որպեսզի այն դառնա քաղաքական գործիք։ Իսկ պետությունը չափազանց արժեքավոր է, որպեսզի այն ենթարկվի նման վտանգավոր և կեղծ հռետորաբանության։