ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Շինարարությունը պետության զարգացման կարևորագույն բաղադրիչներից է, սակայն այն չի կարող իրականացվել օրենքի շրջանցման, փակ որոշումների և հանրային շահի անտեսման հաշվին։

ՀՅԴ-ն եղել է և կլինի՝ որպես ազգային պետական մտածողության կրող և գաղափարական շարունակականություն․ Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Շիրակի մարզում տեղի ունեցող գործընթացները վաղուց անցել են սովորական վարչական խնդիրների սահմանները և վերածվել են պետական կառավարման որակի լրջագույն փորձության։ Խոսքը շինարարական թույլտվությունների տրամադրման պրակտիկայի մասին է, որը մի շարք համայնքներում ստանում է վտանգավոր և համակարգային բնույթ։
Շինարարությունը պետության զարգացման կարևորագույն բաղադրիչներից է, սակայն այն չի կարող իրականացվել օրենքի շրջանցման, փակ որոշումների և հանրային շահի անտեսման հաշվին։ Երբ շինարարական թույլտվությունը դառնում է ոչ թե մասնագիտական եզրակացությունների և իրավական հստակ ընթացակարգերի արդյունք, այլ՝ կասկածելի որոշումների հետևանք, մենք գործ ունենք պետականության հիմքերի խարխլման հետ։
Այսօր Շիրակի մարզում առկա են բազմաթիվ հիմնավոր կասկածներ, որ մարզի որոշ ՔՊ-ական համայնքապետերի կողմից տրված շինարարական թույլտվությունները չեն բխում օրենքի պահանջներից և չեն անցել պատշաճ մասնագիտական փորձաքննություն։ Ավելին՝ առավել մտահոգիչ է այն, որ կան համայնքի ղեկավարներ, որոնք փորձում են այդ թույլտվությունները պահել գաղտնի՝ խուսափելով հանրային վերահսկողությունից և հաշվետվողականությունից։
Սա պարզապես թափանցիկության պակաս չէ։ Սա գիտակցված վարքագիծ է, որը նպատակ ունի շրջանցել վերահսկողությունը և խուսափել պատասխանատվությունից։ Սակայն պետք է հստակ արձանագրել՝ պետական կառավարման համակարգում «գաղտնի շինարարական թույլտվություն» հասկացություն գոյություն ունենալ չի կարող։ Յուրաքանչյուր նման փորձ ինքնին արդեն իսկ խոսում է գործընթացի խնդրահարույց լինելու մասին։
Այս իրավիճակը պահանջում է ոչ թե ձևական արձագանք, այլ՝ կոշտ, սկզբունքային և համապարփակ միջամտություն։ Անհրաժեշտ է անհապաղ իրականացնել Շիրակի մարզի բոլոր համայնքներում տրված շինարարական թույլտվությունների լիարժեք աուդիտ՝ ներառելով իրավական, քաղաքաշինական և տեխնիկական փորձաքննություն։ Պետք է ստուգվի յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր ստորագրություն։
Միաժամանակ անհրաժեշտ է ներդնել պարտադիր թափանցիկության և հանրային վերահսկողության մեխանիզմներ։ Որևէ շինարարական նախագիծ չպետք է իրականացվի առանց հանրության իրազեկման և մասնագիտական բաց քննարկման։ Սա ոչ թե ընտրովի մոտեցում է, այլ՝ իրավական պետության պարտադիր պայման։
Բայց ամենակարևոր հարցը մնում է պատասխանատվությունը։ Եվ այստեղ պետք է հնչի հստակ քաղաքական գնահատական։ ՔՊ-ական համայնքապետերը պետք է վերջապես գիտակցեն, որ որևէ քաղաքական պատկանելություն չի կարող նրանց վեր դասել օրենքից։ Պաշտոնը ժամանակավոր է, իսկ պատասխանատվությունը՝ անխուսափելի։ Յուրաքանչյուր անօրինական թույլտվություն, յուրաքանչյուր կասկածելի որոշում վաղ թե ուշ դառնալու է իրավական գնահատման առարկա։
Այս ամենի լույսի ներքո պետք է հստակ արձանագրել․ Շիրակում տեղի ունեցողը առանձին դեպքերի շարք չէ, այլ՝ պետական կառավարման որակի լրջագույն խնդիր։
Պետությունը չի կարող հանդուրժել փակ որոշումներ, թաքցված թույլտվություններ և կասկածելի գործելակերպ։ Դա հարված է իրավական համակարգին և հանրային վստահությանը։
Օրենքի գերակայությունը պետք է վերականգնվի ամբողջությամբ՝ առանց բացառությունների և քաղաքական հաշվարկների։