ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը, կասեցվել է, խմբաքանակը շուկայից հետ է կանչվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին (ք․ Երևան) պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ինչպես հայտնել է ՍԱՏՄ-ն, ըստ փորձաքննության արդյունքների՝ «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» (արտադրված՝ 18․03․2026 թվականին) և «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» (արտադրված՝ 12․02․2026 թվականին) արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և անաէրոբ մանրէներ և «խմորասունկ/բորբոսասունկ գումարային» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Սահմանվել է անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

 

Աղբյուրը՝ lurer.com