ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Սպարտակ Ղուկասյանն արդեն տանն է․ փոխվել է Գյումրու քաղաքապետի որդու խափանման միջոցը

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի շահերը պաշտպանող փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանի բողոքը ու նրան կրկին տնային կալանքի ենթարկել։ Սպարտակ Ղուկասյանն արդեն տանն է։

Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հովհաննես Ղարաքեշիշյանը։ Հիշեցնենք, որ քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում հանրապետության երկրորդ քաղաքում իշխանափոխություն կատարելու, նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին հնչեցրած հայտնի ելույթից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատախազության միջնորդությամբ ու դատավոր Վահե Ջիվանյանի որոշմամբ, անսպասելիորեն փոխվել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը․ որոշել էին նրան տնային կալանքից դարձյալ ուղարկել բանտային կալանքի։

Հետաքրքիրն այն է, որ դատական արտահերթ նիստում խափանման միջոցի հարցը քննվել ու որոշումը կայացվել էր առանց Սպարտակ Ղուկասյանի ու նրա փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանի մասնակցության, ոստիկանները չէին եկել Գյումրիից Երևան՝ դատարան չէին հասցրել տնային կալանքի տակ գտնվող Սպարտակ Ղուկասյանին։

Խափանման միջոցը փոխելու պատճառաբանությունը եղել էր այն, որ Սպարտակ Ղուկասյանը տնային կալանք խափանման միջոցի պայման է խախտել՝ գտնվելով տնային կալանքի մեջ՝ մարդ է հյուրընկալել իրենց տանը։ Հիշեցնենք, որ մի քանի քրեական գործերով անցնող Սպարտակ Ղուկասյանը կոնկրետ այս դեպքում մեղադրվում է նոյեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցական կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, խուլիգանություն կատարելու մեջ։

Աղբյուրը՝ aravot.am