
Մակրոնի այցի ժամանակ երիտասարդները «Սրբազան հայր, Ձեր կողքին ենք» գրությամբ պաստառ են կախել Գյումրիում առաջնորդարանի պատշգամբից՝ ի աջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:
Նշենք, որ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցներին մոտենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և ակցիա իրականացնելու համար:
Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, «Ազատություն Միքայել սրբազանին» գրությամբ շապիկներով և պաստառներով, փորձում էին մոտենալ Ֆրանսիայի նախագահին և ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, այն շղթայված է։ Սակայն ոստիկանները հեռացրել են երիտասարդներին՝ թույլ չտալով մոտենալ։
Աղբյուրը՝ oragir.news






