ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,642 • ETH: $2,518 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,642 • ETH: $2,518 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Սուտը տարածելու մեջ իրենք անգամ չեն խորշում օգտագործել պետության կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը. Նարեկ Կարապետյան

Սուտը տարածելու մեջ իրենք անգամ չեն խորշում օգտագործել պետության կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը։

Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Իմ հետևում մի նկար է, որտեղ Հանրային հեռուստատեսություն եթերով գրված է, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է, և նկարներ են՝ Ռուսաստանի դրոշի ֆոնին։ Մեր ուժը օֆիցիալ հայտարարել է, որ ոչ մեկին՝ բացի Սամվել Կարապետյանից, մեր քվեն չենք տալու, Սամվել Կարապետյանը և մյուս բոլոր ուժերը հայտարարել են, որ ընդդիմադիր առաջին ուժին են իրենց ձայնը տալու: Մենք ոչ մի դեպքում՝ բացի Սամվել Կարապետյանից, ուրիշին ձայն չենք տալու, բայց այս կեղծիքը օֆիցիալ տարածվում է Հանրային հեռուստատեսության եթերով և չեն էլ ամաչում, սա էլ երկրորդ կեղծիքն է, որտեղ Սամվել Կարապետյանի նկարն են օգտագործում եթերով։ «Սրտացավ Հայաստան» էջ կա, որը մեզ հետ կրկին կապ չունի, ՔՊ-ի կողմից սարքած էջ է, որտեղ գրված է, թե իբր Սամվել Կարապետյանը ասել է, որ պետք է ամեն գնով օգնել մեր դաշնակից Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում։ Հարգելիներս, Սամվել Կարապետյանը նման բան չի ասել, սա ՔՊ-ի սուտն է, կեղծ է, իրենք են սարքել, որպեսզի սուտ տվյալներ տան։

Հայաստանը դեռ իր հարցերը չի լուծել, Հայաստանը պետք է դեռ իր հարցերը լուծի, որովհետև այնպիսի վիճակում են Հայաստանին բերել, որ այնքան հարց ունենք լուծելու՝ հաստատ ուրիշ երկրի հարցերով զբաղվելու կարիք չկա։ Սամվել Կարապետյանը Հայաստանում ու ընդհանրապես յուրաքանչյուր պատերազմի հետ ոչ մի կապ չի ունեցել ու չունի։ Իր առաջնորդությամբ Հայաստանը վերջապես նորմալ հարաբերություններ կհաստատի տարածաշրջանի երկրների հետ ու այս մարդու բերած 3 պատերազմի շղթայից ու ծնկի գալու շղթայից դուրս կգա մեր երկիրը: ՔՊ-ն ցանկանում է մեր հայրենակիցներին մեջ վախ սերմանի պատերազմի հանդեպ, այն պատերազմի, որ ինքն է բերել։ Բոլորը լավ գիտեն ճշմարտությունը, անգամ ընդդիմադիր առաջնորդներն են հայտարարել, որ իրենց ձայները տալու են ընդդիմության առաջին ամենաշատ ձայն հավաքած ուժին, այսինքն՝ Սամվել Կարապետյանին»,- նշել է նա:

Աղբյուրը՝ oragir.news