ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 423.2 • RUB/AMD: 4.26 • BTC: $78,133 • ETH: $2,473 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 423.2 • RUB/AMD: 4.26 • BTC: $78,133 • ETH: $2,473 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան

Արարատ Միրզոյանը ԱՄԷ գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ ահագնացող հումանիտար  ճգնաժամը - 10.08.2023, Sputnik Արմենիա

«Մեր օրերում այնպիսի բաներ են հնարավոր դառնում, որոնց մասին նախորդիվ նույնիսկ ամենալուրջ փորձագետները ամենամեծ թերահավատությամբ կարող է խոսեին: Չեմ վերցնի ինձ վրա պատասխանատվություն՝ ասելու, թե ինչքանով է հնարավոր Ադրբեջան-Իրան առճակատում»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակի համատեքստում Ադրբեջան-Իրան հնարավոր առճակատմանը:

«Ես կարող եմ ուրիշ բան ասել որպես ՀՀ ԱԳ նախարար. ՀՀ-ն, մենք, ես շահագրգռված ենք ՀՀ-ի շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ: Նույն մեր եղբայրական Իրանի ժողովրդի պարագայում էլ ցավում ենք և՛ մահերը, և՛ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները, և՛ նրանց հարևան արաբ ժողովուրդներն ու պետություններն են մեր բարեկամ ժողովուրդները: Այսինքն՝ մենք ուզում ենք, կողմ ենք նրան, որ րոպե առաջ խաղաղություն հաստատվի իրենց մոտ: Մեր շուրջ եղած խաղաղության պահպանմամբ շահագրգիռ ենք տասնապատիկ և ավելի»,- ասել է նախարարը:

Հարցին, թե TRIPP-ի մասով գործընթացը կանգնա՞ծ է՝ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ի համար TRIPP-ն այս պահին առաջնահերթություն չէ, ըստ այդմ՝ եթե ԱՄՆ-Իրան լարվածությունը շարունակվի, հնարավո՞ր է՝ TRIPP-ը չիրագործվի, Միրզոյանն արձագանքել է, որ TRIPP-ի շուրջ բանակցությունները բնականոն ընթացքի մեջ են:

«Վստահեցնում եմ՝ TRIPP-ի շուրջ Հայաստան-Միացյալ Նահանգներ բանակցությունները չեն դանդաղել և գտնվում են բնականոն ընթացքում:

Քիչ առաջ էլ ասացի, որ առաջին քայլն օգոստոսի 8-ին հայտարարվեց, երկրորդ քայլը՝ բանակցեցինք, բանակցեցինք և հունվարի 14-ին ծավալուն փաստաթուղթ համաձայնեցրինք, իրականացման շրջանակը հրապարակեցինք, հիմա հաջորդ քայլը պետք է լինի միջկառավարական համաձայնագրի կնքումը, այնտեղ իրավական մեխանիզմները կնախատեսվեն:

Հետևաբար TRIPP-ի շուրջ աշխատանքներն այս վայրկյանին փաստաթղթի շուրջ աշխատանքներ են: Երբ հնարավոր կլինի, կհասնենք գետնի վրա տարվող աշխատանքներին»,- եզրափակել է նախարարը։