ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,270 • ETH: $2,512 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,270 • ETH: $2,512 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Վարդան Ղուկասյանին դիմավորեցին ծափահարություններով․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նրա դատավարությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը։ Վարդան Ղուկասյանին դատարանի դահլիճում ընդունեցին բուռն ծափահարություններով։

Այսօր ևս շարունակվելու է վկաների հարցաքննությունը․ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը լսել էր այս գործով անցնող երկու ամբաստանյալներին՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին ու գործարար Սևակ Գոմցյանին։ Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթի, գլխավոր ճարտարապետը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ, իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք են պահանջել։

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ, Հենրիկ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ այս գործով, ընդ որում ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանի դահլիճում։ Իսկ գործարար Սևակ Գոմցյանը հայտարարել է, որ երբևէ որևէ շփում չի ունեցել Վարդան Ղուկասյանի հետ, ավելին՝ նրան անձնապես չի ճանաչում։ Դատարանն այսօր լսելու է այլ վկաների։ Դատարանը վկաների հարցաքննության ժամանակ տեսանկարահանում, ուղիղ եթերի հեռարձակումն արգելել է, թույլատրել է միայն ձայնագրություն կատարել, որը լրատվամիջոցները կարող են օգտագործել բոլոր վկաների հարցաքննությունից հետո։ Այսօր ևս դատարանը հիշեցրեց այդ մասին՝ մեկ անգամ եւս շեշտելով միայն ձայնագրություն կատարելու ու այն հետագայում հրապարակելու մասին։

Աղբյուրը՝ aravot.am