ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,642 • ETH: $2,518 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,642 • ETH: $2,518 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Մեր հասարակության առաջնահերթությունը պետք է լինի ձևավորել հստակ ազգային օրակարգ.Մհեր Մելքոնյան

 

Մեր հասարակության առաջնահերթությունև պետք է լինի ձևավորել հստակ ազգային օրակարգ.

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է ոչ միայն արտաքին մարտահրավերների, այլ ներքին համակարգային ճգնաժամի առաջ։ Սա այն փուլն է, երբ որոշվում է՝ արդյոք մենք պահպանելու ենք մեր պետականության կենսունակությունը, թե՞ կհաշտվենք դրա աստիճանական թուլացման հետ։
Պետությունը չի քանդվում մեկ օրում։ Այն քայքայվում է փուլ առ փուլ՝ սկզբում արժեհամակարգի նսեմացմամբ, ապա ինստիտուտների թուլացմամբ, և վերջում՝ ազգային նպատակների խեղմամբ։ Այսօր այդ բոլոր գործընթացները, ցավոք, տեսանելի են։
Երբ իշխանությունը կորցնում է իր ռազմավարական տեսլականը և սկսում առաջնորդվել իրավիճակային հաշվարկներով, պետությունը դառնում է խոցելի։ Երբ ազգային շահը փոխարինվում է քաղաքական հարմարավետությամբ, առաջանում է այն վտանգավոր վակուումը, որը սպառնում է երկրի անվտանգությանը, ինքնիշխանությանը և ապագային։
Այսօր մենք ականատես ենք մի իրականության, որտեղ հասարակությանը աստիճանաբար սովորեցնում են ցածր սպասելիքների, պարտության հոգեբանության և սահմանափակված հավակնությունների։ Սա ամենավտանգավոր ճանապարհն է, որովհետև այն ոչ միայն թուլացնում է պետությունը, այլ կոտրում է ժողովրդի կամքը։
Այս իրավիճակը նաև փորձություն է մեր հասարակության համար։ Պատմությունը ցույց է տվել՝ ամենածանր փուլերում հաղթում են այն ազգերը, որոնք կարողանում են համախմբվել, վերագտնել իրենց արժեքները և վերականգնել պետական մտածողությունը։
Մեր հասարակության առաջնահերթությունև պետք է լինի ձևավորել հստակ ազգային օրակարգ, առաջարկել համակարգային լուծումներ և վերականգնել հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Պետք է կառուցվի այնպիսի պետություն, որտեղ օրենքը գերակա է, պատասխանատվությունը՝ անխուսափելի, իսկ ազգային շահը՝ անսակարկելի։
Այսօր յուրաքանչյուր քաղաքացի կանգնած է ընտրության առաջ՝ լինել լուռ դիտորդ, թե՞ դառնալ պահանջատեր։
Եվ այստեղ պետք է հստակ գիծ քաշել։
Պետությունը չի կարող լինել թույլ, եթե ժողովուրդը պատրաստ է այն պաշտպանել։
Պետությունը չի կարող կորցնել իր արժանապատվությունը, եթե հասարակությունը չի հաշտվում դրա կորստի հետ։
Թող հստակ արձանագրվի՝ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտության, վախի և անորոշության վրա։ Այն պետք է կառուցվի արժանապատվության, ուժի և ազգային միասնության հիմքի վրա։
Յուրաքանչյուր որոշում, որը հակասում է այս սկզբունքներին, վաղ թե ուշ ստանալու է իր գնահատականը՝ թե՛ պատմության, թե՛ օրենքի, թե՛ ժողովրդի կողմից։
Եվ այն օրը, երբ Հայաստանում կվերականգնվի լիարժեք ազգային և պետական իշխանությունը, լինելու է շրջադարձային օր՝ արդարության, պատասխանատվության և պետականության վերածննդի օր։