ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,935 • ETH: $2,089 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,935 • ETH: $2,089 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Ժամանակն անխուսափելիորեն տալիս է իր գնահատականը. Մհեր Մելքոնյան

Нет описания фото.

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Պետության ղեկավարի յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր քայլ ուղիղ ազդեցություն ունի երկրի անվտանգության, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի և պետականության ապագայի վրա։ Երբ այդ բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձը հանդես է գալիս անհավասարակշիռ հայտարարություններով, ցուցաբերում է քաղաքական ցինիզմ, արհամարհում ազգային արժեհամակարգը և պետական ինստիտուտների հեղինակությունը, դա վերածվում է համազգային վտանգի։
Պետական ղեկավարումը չի հանդուրժում էմոցիոնալ պոռթկումներ, հասարակությունը պառակտող հռետորաբանություն և սեփական ձախողումների համար մշտապես մեղավորներ որոնելու վարքագիծ։ Այդպիսի մոտեցումը ոչ թե կառավարման ճգնաժամի հետևանք է, այլ պետական մտածողության բացակայության ակնհայտ դրսևորում։
Առավել ցավալի է, երբ իշխանության ղեկին գտնվող անձը քաղաքական պատասխանատվության փոխարեն ընտրում է ցինիզմը, ազգային ցավի նկատմամբ անտարբերությունը և հասարակության հիշողությունը վիրավորող պահվածքը։ Սա ոչ միայն անընդունելի քաղաքական վարքագիծ է, այլ պետականության հիմքերը խարխլող վտանգավոր երևույթ։
Հայ ժողովուրդը չափազանց բարձր գին է վճարել իր պետականությունը կերտելու համար, որպեսզի այսօր հանդուրժի մի իրականություն, որտեղ երկրի ղեկավարը սեփական անհավասարակշռությամբ ու ցինիզմով հարվածի ազգային արժանապատվությանը։
Պետությունը չի կարող վստահ ապագա ունենալ, եթե այն ղեկավարում է ոչ թե ազգային պետական գործիչը, այլ քաղաքական իրավիճակներին հարմարվող, պատասխանատվությունից խուսափող և պետական շահը սեփական շահերին ստորադասող ղեկավար։
Ժամանակն անխուսափելիորեն տալիս է իր գնահատականը։ Եվ պատմության դատաստանը հատկապես խիստ է լինում այն ղեկավարների հանդեպ, ովքեր սեփական անհավասարակշռությամբ ու ցինիզմով վտանգի տակ են դրել պետության ճակատագիրը: