ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Ժողովրդավարության, իրավունքի գերակայության և «նոր Հայաստանի» մասին իշխանական հռչակագրերը վաղուց բախվել են դրանց բովանդակային սնանկությանը:

The “Armenia” Faction of the National Assembly has a New Deputy: Mher  Melkonyan swore
Ժողովրդավարության, իրավունքի գերակայության և «նոր Հայաստանի» մասին իշխանական հռչակագրերը վաղուց բախվել են դրանց բովանդակային սնանկությանը: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող գործընթացները փաստում են անհերքելին. արտակարգ, խտացված և համակարգված քաղաքական ճնշումները գործող իշխանությունները քողարկվում են «արդարադատության» ցուցանակով: Պետական ապարատի կողմից իրավական ինստիտուտների չարաշահումը հասել է այնպիսի կրիտիկական կետի, որտեղ նախնական կալանքը՝ իրավունքի ամենացավոտ ծայրահեղ միջոցը, վերածվել է ընդդիմադիր գործիչներին պատժելու, լռեցնելու և վրեժխնդիր լինելու առաջնային գործիքի:
Նախնական կալանքը պատիժ չէ. Այն ունի բացառապես կանխարգելիչ գործառույթ՝ բացառելու քննությունից խուսափելը կամ արդարադատությանը խոչընդոտելը: Այն պահից, երբ կալանքը կիրառվում է որպես պատիժ, դրանով իսկ տապալվում է անմեղության կանխավարկածի հիմնասյունը: Ցավոք, Հայաստանի գործող իշխանությունները ձևավորել են մի արատավոր համակարգ, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործչի անունը մեղադրականում հայտնվելուն պես դատարանները մեխանիկորեն դրոշմում են կալանքի որոշումները: Սա իրավական պետության դասական վախճանն է, երբ քննչական մարմինն ու դատարանը դառնում են քաղաքական իշխանության կամքի կատարածուները:
Սակայն համակարգը չի սահմանափակվում սովորական ազատազրկմամբ. այն անցնում է բարոյական և իրավական բոլոր «կարմիր գծերը»: Արեգնազ Մանուկյանի և Ավետիք Չալաբյանի օրինակները հստակ ցույց են տալիս քաղաքական վրեժխնդրության այն դաժան գործիքակազմը, որն այսօր կիրառվում է Հայաստանում: Այս գործիչներին զրկել են իրենց անչափահաս երեխաների հետ հաղորդակցվելու իրավունքից:
Սա իրավական որոշում չէ, սա հոգեբանական խոշտանգում է:
Որևէ ողջամիտ քննիչ կամ դատավոր չի կարող իրավաբանորեն հիմնավորել, թե անչափահաս երեխան ինչպես է «խոչընդոտելու քննությանը» կամ «ազդելու վկաների վրա»: Երեխային ծնողից, իսկ ծնողին երեխայից զրկելը քննչական անհրաժեշտություն չէ. դա անհամաչափ, հակաօրինական և անմարդկային ճնշում է, որի նպատակն է հոգեբանորեն ճնշել քաղաքական ընդդիմախոսին:
Երբ պետությունը քաղաքական պայքարի դաշտ է մտցնում ընտանիքի ու երեխաների «պատանդառության» մեթոդները, դա ազդանշան է ողջ հասարակությանը. այլևս չկան պաշտպանված քաղաքացիներ և որի հետևանքները կործանարար են դառնում ամբողջ պետական համակարգի համար.
-Դատական համակարգի ամբողջական սնանկացում. Դատարանները, հաստատելով նման հակամարդկային որոշումներ, վերջնականապես կորցնում են հանրային վստահությունը:
-Ավտորիտարիզմի ամրապնդում. Արդարադատության փոխարինումը վրեժխնդրությամբ բնորոշ է բացառապես ավտորիտար և բռնապետական ռեժիմներին:
-Միջազգային մեկուսացում. Հայաստանը արագորեն կորցնում է ժողովրդավարական երկրի իր վարկանիշը՝ վերածվելով մի տարածքի, որտեղ մարդու հիմնարար իրավունքները ոտնահարվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
Քաղաքական ընդդիմախոսների դեմ նախնական կալանքի անհամաչափ կիրառումը և անչափահաս երեխաների հետ կապի ապօրինի արգելքը ոչ թե պետության ուժի, այլ դրա ինստիտուցիոնալ թուլության և իրավական համակարգի ճգնաժամի ապացույցն են։
Իրավական պետությունը չի կարող կառուցվել մարդու հիմնարար իրավունքների և ընտանիքի անձեռնմխելիության ոտնահարման վրա։ Հայաստանի իշխանությունները և դատաիրավական համակարգը պետք է անհապաղ վերանայեն ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվող այս անթույլատրելի պրակտիկան, վերականգնեն օրենքի գերակայությունը և հավատարիմ մնան այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։