-

Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին
Արձագանքելով Արցախի խորհրդանիշ՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանըոչնչացնելու մտադրության մասին ադրբեջանական սոցցանցերում տարածվող լուրերին, hաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդամենը օրեր առաջ, ըստ հայկական ևադրբեջանական մեդիատիրույթում տարածված լուրերի, Արցախում՝ Ստեփանակերտում, հիմնահատակ ավերվել են հայկական հոգևոր-մշակութային երկու կառույցներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, բազմիցս փաստելով և կասկածի տակ չդնելով հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանական ձեռագիրը՝ «Գեղարդ» հիմնադրամը դիմում է միջազգային մշակութային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ԻԿՕՄՈՍ), քրիստոնեական համաշխարհային կազմակերպություններին ու կրոնական կենտրոններին՝ կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիներին՝ խնդրելով խոչընդոտել ադրբեջանական կողմի վանդալիզմի քաղաքականությունը, ճշգրտումներ անել Արցախում հայկական մշակութային ժառանգության, հատկապես՝ վանդալիզմի ենթարկված կամ վանդալիզմի ենթարկված լինելու մասին հայտարարություններում մատնանշված մշակութային հուշարձանների…
-

Վենետիկի այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը
Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի անդամներ։…
-

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը կհրատարակվի 25 հատորով
«Գրքային դիվանագիտություն» ծրագրի շրջանակներում Մոսկվայի «Կնիժնի Միր» հրատարակչությունը վերջերս հրատարակել է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Հրատարակված դաշնամուրային ստեղծագործություններ» ժողովածուի առաջին հատորը։ Ականավոր կոմպոզիտորի Հիշատակի հիմնադրամը և «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը 20-րդ դարի «վերջին մեղեդիահարի» ժառանգության հիմնարար գիտական վերաիմաստավորման հիմքն են դնում՝ նրա ծննդյան 105-ամյակի առթիվ մեկնարկելով խոշոր գիտական, հրատարակչական նախագիծ․ մաեստրոյի ստեղծագործությունների առաջին՝ ամբողջական ժողովածուն…
-

«Ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը»
Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։ Սա պարզապես մշակութային կորստի հերթական դեպք չէ։ Սա հետևողական քաղաքականության մաս է՝ ուղղված հիշողության, ինքնության և ներկայության վերացմանը՝ այն, ինչ կարելի է բնութագրել որպես «հայրենիքի ջնջում»։ Մոր և մանկան կերպարը՝ որպես կյանքի, շարունակության և հույսի համամարդկային…
-

Իսպանիայի բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, գրադարանի…
-
Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր
Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Կեսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։ Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին նրանք…
-
Ռուսաստանի Մեծ թատրոնի 250-ամյակը
Երկու ու կես դարերի ընթացքում Բոլշոյ թատրոնը դիմացավ չորս հրդեհի, ցարերի և բոլշևիկների իշխանությանը՝ դառնալով երկրի առաջատար թատրոնը, երազանք բոլորի համար, նույնիսկ նրանց համար, ովքեր ծանոթ չէին օպերայի և բալետի ակադեմիական արվեստին։ Բոլշոյում բեմադրվել է ավելի քան 800 ներկայացում, որոնցից մի քանիսը նախատեսված էին դառնալու խոշոր ազգային իրադարձություններ։ Տարիների ընթացքում Բոլշոյ թատրոնը հյուրընկալել է Շալյապինի,…
-
Հայազգի ռեժիսորի ֆիլմը դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիր
Մոսկվայի «Մոսսովետ» թատրոնում տեղի է ունեցել 2025 թվականի «Նիկա» կինոմրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է «Ալֆանյուզը»։ Լավագույն խաղարկային ֆիլմի համար մրցանակին արժանացել է ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Սերգեյ Չլիյանցի «Քամի» ֆիլմը: Քամին» ստացել է նաև երեք մրցանակ՝ «Լավագույն հնչյուն», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։ «Քամի» ֆիլմի սյուժեն ծավալվում է…
-
Երբ Ադրբեջանի տաղավարի դիմաց հայերեն ասմունքեց, լքեցին այն
Բելառուսի Հանրապետության Տեղեկատվության նախարարության հրավերով Համահայկական գրողների միության պատվիրակությունը օրերս մասնակցել է Մինսկում արդեն 33 տարի անցկացվող գրքերի ցուցահանդեսին և տարբեր երկրներից ժամանած գրողների համաժողովին։ «Մեզ սիրում են, հարգում են, գնահատում են ու արժևորում։ Հատկապես բելառուսների սերն ու հարգանքը, անսահման ջերմությունը չափ ու սահման չուներ։ Քանի որ իրենք էլ ավանդապաշտ են ու շատ հայրենասեր, գնահատել…
-
Մահացել է Կլաուդիա Կարդինալեն…
Մահացել է իտալացի հռչակավոր դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն (իսկական անունը՝ Կլոդ Ժոզեֆինա Ռոզ Կարդինալե), հաղորդում է ANSA-ն։ Նրա մենեջեր Լորան Սամրին Corriere della Sera-ին ասել է, որ 87-ամյա Կարդինալեն մահացել է «իր երեխաների շրջապատում» Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին։ Նշենք, որ Կարդինալեն մասնակցել է այնպիսի կինոնկարների ստեղծմանը, ինչպիսին…






