ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,260 • ETH: $2,514 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,260 • ETH: $2,514 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է հստակ պետական ռազմավարություն․ Մհեր Մելքոնյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Շիրակի մարզում սպանդանոցների բացակայության խնդրի մասին ես բարձրաձայնել եմ բազմիցս՝ թե խորհրդարանում, թե հրապարակային հարթակներում։ Սա ոչ թե երկրորդական, այլ ռազմավարական նշանակություն ունեցող հարց է՝ ուղիղ առնչվող ինչպես մեր գյուղատնտեսության զարգացմանը, այնպես էլ հանրային առողջությանն ու տնտեսվարողների գործունեության օրինական դաշտին։ Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ 2025 թվականի ընթացքում այս խնդիրը որևէ լուծում չստացավ։ Անգործությունն ու հապաղումը բերեցին այնպիսի իրավիճակի, երբ տուժեցին թե՛ մսավաճառները, թե՛ ֆերմերները։ Մարդիկ հայտնվեցին փակուղում՝ մի կողմից՝ օրենքի պահանջները, մյուս կողմից՝ դրանց ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը։
Ավելին, միայն 2025 թվականի ընթացքում ՍԱՏՄ-ի կողմից Շիրակի մարզում ոչ սպանդանոցային ծագման մթերք և հումք վաճառելու համար պատասխանատվության են ենթարկվել 2 տնտեսվարող և 14 ֆիզիկական անձ։ Նշված խախտումների համար տուգանքների ընդհանուր չափը կազմել է 2 միլիոն 700 հազար դրամ։ Սա համակարգային անհավասարակշռություն է, երբ պետությունը նախ չի ստեղծում պայմաններ, ապա պատժում է այդ պայմանների բացակայության հետևանքով առաջացած իրավիճակի համար։
Սպանդանոցների բացակայությունը այլևս չի կարող դիտարկվել որպես տեխնիկական խնդիր։ Սա արդեն դարձել է սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիք, որը խաթարում է մարզի գյուղատնտեսության զարգացումը, սահմանափակում մարդկանց եկամուտները և վտանգում սննդային անվտանգության նվազագույն չափանիշները։
Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է հստակ պետական ռազմավարություն՝ ոչ թե ձևական փաստաթղթի, այլ իրական գործողությունների ճանապարհային քարտեզի տեսքով, որը կներառի կոնկրետ ժամկետներ, պատասխանատու մարմիններ և վերահսկելի արդյունքներ։ Առանց այդպիսի ռազմավարության մենք շարունակելու ենք պտտվել նույն փակ շրջանի մեջ՝ խախտումներ, տուգանքներ և սոցիալ-տնտեսական խորացող խնդիրներ։
Ռազմավարությունը պետք է հիմնված լինի մարզի իրական պահանջների վրա, ապահովի ենթակառուցվածքների ստեղծումը և հնարավորություն տա ֆերմերներին ու տնտեսվարողներին գործել օրինական և կանխատեսելի դաշտում։
Պետությունը պարտավոր է հստակեցնել ոչ միայն «ինչ անել», այլ նաև՝ «երբ անել» և «ով է պատասխանատու»։ Հակառակ դեպքում ցանկացած հայտարարություն կմնա թղթի վրա, իսկ Շիրակի մարզի բնակիչը կշարունակի կրել այդ անորոշության ծանր հետևանքները։
Ժամանակն է անցնել համակարգային լուծումների․ ռազմավարություն, ժամկետներ և պատասխանատվություն։ Այլ ճանապարհ պարզապես չկա….