-

Հակասահմանադրական զեկույցով ՀՀ իշխանությունը միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին․ «Հայաքվեն»՝ ԵՀԽ-ին
«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին (WCC)՝ ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 24-ին հրապարակված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող զեկույցի վերաբերյալ։ «Որպես ՀՀ քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ խոր մտահոգություն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական կյանքին և գործունեությանը պետական միջամտության խորացող դրսևորումների առնչությամբ։ Հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի այս զեկույցով`…
-

Այս պայքարում իշխանությունները հաջողություն չեն ունենալու, որովհետև անցողիկն անկարող է հաղթել հավերժականին։
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․ Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները հաճախ են փորձում սեփական ձախողումներն ու լեգիտիմության պակասը ծածկել ազգային հիմնարար ինստիտուտների վրա հարձակումներով։ Այսօր ականատեսն ենք դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ թիրախավորված, համակարգված և աննախադեպ ագրեսիվ արշավի։ Սակայն պատմական փորձը, հասարակական տրամաբանությունն ու ազգային գիտակցությունը փաստում են մեկ պարզ…
-

Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «1938-ի սեպտեմբերի 30-ին եվրոպական քառյակը Մյունխենում «փուռը տվեց» Չեխոսլովակիայի Սուդեթական մարզը,իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Շառլ Միշելն ու Մակրոնը քաջալերեցին Արցախի հանձնումն Ադրբեջանին։ 1938-ի սեպտեմբերի 30-ը եվրոպական տերությունների բացահայտ ցինիզմի օրն է խորհրդանշում։ Այդ օրը Ֆրանսիան,Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Գերմանիան առանց Չեխոսլովակիայի որոշեցին նրա ճակատագիրը՝ Սուդեթական մարզը հանձնելով…
-

Մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։ Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի…
-

ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը։ Ըստ այդ աղբյուրի, Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու, հակաքարոզչություն իրականացնելու համար։ Հակաքարոզչության հիմնական թեզը՝ «Կռեմլի ագենտ» լինելու միֆն է,…
-

Այս գործողությունը պատահական էսկալացիա չէր․ այն համակարգված էթնիկ զտման քաղաքականության եզրափակիչ փուլն էր։
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին` ինն ամիս տևած ապօրինի շրջափակումից հետո, որը նպատակադրված սովի և հումանիտար աղետի էր ենթարկել արցախահայությանը, Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ։ Այս գործողությունը պատահական էսկալացիա չէր․ այն համակարգված էթնիկ զտման քաղաքականության եզրափակիչ փուլն էր։ Թիրախավորվեցին Արցախի Հանրապետության ոչ միայն պաշտպանական համակարգերը,…
-

Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը։ Շատերի կարծիքով ՔՊ-ն ընտրել է Արեւմուտքի հետ ինտեգրվելու ճանապարհը։ Բայց կա նաեւ կարծիք, որ գործող ռեժիմն ընտրել է ո՜չ Արեւմուտքը, ո՜չ էլ Ռուսաստանը։ Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ կարելի է ոչ անհիմն կարծել, որ Հայաստանի կառավարիչներն ընտրել են Թուրքիայի հետ սերտ մերձեցման…
-

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի պաշտպանությունը չէ։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։ Մենք համոզված ենք, որ մեր երկրում որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների,…
-

Այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ․ Գագիկ Ծառուկյան
Եթե հնարավորություն ունենայի, առանց մի վայրկյան մտածելու հայ կնոջ, հայ մոր արձանը կկառուցեի: Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու լուսավոր…
-

Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում
ԱԺ նախկին պատգմավաոր Մարտուն Գրիգորյանը ուղերձ է հղել կալանավայրից․ «Հարգելի հայրենակիցներ, շիրակցիներ, գյումրեցիներ, Բոլորդ տեղյակ եք, որ օգոստոսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեից քննիչները այցելեցին ինձ և ի զարմանս բոլորիս՝ առանց որևէ նախնական ծանուցման կամ հրավերի, փաստորեն, ինձ անմիջապես ձերբակալեցին, որից հետո ըստ ընթացակարգի երեկոյան տեղի ունեցած դատական նիստով դատավորը որոշեց երկամսյա կալանքով ինձ ազատազրկել՝ անհասկանալի մի…

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-

Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր Մելքոնյան
-

Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով
-

ԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. Ռյուտե


